Սովորողների անհատական նախագծերից մեկը ճամփորդական էր. Սոնա Սարգսյանի հերթական ճամփորդական նախագծով մայիսի 20-ից 22-ը Միջին դպրոցի 8-րդ դասարանցիների մի խումբ՝ Մերի Սարգսյանի , Քնարիկ Մելքոնյանի և ինձ հետ ուղևորվեցին դեպի գարնանային չքնաղ Արատես: Արատեսը գարնան այս շրջանում հատկապես շատ գեղեցիկ է, եղանակը` պայծառ, օդը` մաքուր, մի խոսքով, իդեալական` ճամփորդության համար:Հետաքրքիր խումբ էր հավաքվել, մեկը մեկից «խենթ ու խելառ», երգող, պարող, աշխատող, ստեղծագործող, մի խոսքով, ձանձրանալու առիթ չունեինք: Օրերը շատ հագեցած անցան, էլ ավելի հետաքրքիր էր, երբ մասնակցեցինք ռազմամարզական ճամբարին, սովորողները մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին բոլոր վարժություններին: Տեխնոլոգիական գործունեություն կատարեցինք, կավով աշխատեցինք, կտորների վրա նկարեցինք, երկրագործական աշխատանք կատարեցինք: Արատեսում երեք խումբ էր` 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանցիներ, որոնք միասին համերաշխ, խաղաղ ապրեցին  այդ օրերը, միասին մաքրեցին տարածքը, ցախը հավաքեցին, կտրատեցին, տեսակավորեցին աղբը:

Ճամբարի մասին պատմող ուղիղ եթերները՝

https://www.facebook.com/100004338185698/videos/528479628946

https://www.facebook.com/100004338185698/videos/408792221115201/

https://www.facebook.com/100004338185698/videos/1081275212737702/

https://www.facebook.com/100004338185698/videos/796040314695283/

https://anjeladadoyanwordpresscom.wordpress.com/2022/05/26/%d5%a1%d6%80%d5%a1%d281793950_601055714254398_6212969250310907478_n

Սովորողների պատումները՝

Անժելա Դադոյան

Էմիլ Հարությունյան

Մանան Հովակիմյան

Սոնա Սարգսյան

Մարիամ Արշակյան

Անաիս Բիգլարյան

Վիկտորյա Գիգոլյան

Հրանտ Խաչատրյան

Նարե Կարապետյան

Վարազդատ Միքայելյան

Տիգրան Պապայան

Դավիթ Սարգսյան

Բագրատ Սադոյան

Վիկտորյա Ստեփանյան

Լևոն Ստեփանյան

Նարեկ Մնացականյան

Նանե Մարտիրոսյան