Մի քանի ամիս է , ինչ հաճախում եմ Ալիս Գևորգյանի քանդակի ակումբ: Ուզում եմ կիսվել տպավորություններով, քանի որ շատ եմ ոգևորված, ամեն անգամ նոր բան ենք սովորում, նոր բացահայտումներ անում: Արդեն մի քանի գործ ունեմ, որոնք, կարծում եմ, հաջողված են: Ակումբում ջերմ ու հաճելի մթնոլորտ է տիրում, զրուցում ենք, աշխատում, օգնում և սովորեցնում միմյանց․ Ալիսն էլ  համբերատար ուսուցանում է, ուղղորդում: Մի գաղտնիք ասեմ՝ միշտ ցանկացել եմ չարխով աշխատել, բայց  միշտ վախեցել եմ  անգամ մոտենալ, ուր  մնաց ինչ-որ բան պատրաստեմ, բայց այսօր Ալիսը օգնեց ինձ հաղթահարել վախս։ Ասեմ ՝ ստացվեց, անբացատրելի բավականություն ստացա, որ կարողացա պատրաստել այն, ինչ ուզում էի․ իսկական «իմացումի հրճվանք» ապրեցի: